Հոդված 256. Իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու պայմանները
Հոդված 256. Իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու պայմանները
1. Իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու պայմանները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 402-րդ հոդվածով։
1.1. Միության մաքսային օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու պայման է իրավաբանական անձի անձնակազմում մաքսային մարմնի սահմանած կարգով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստացած առնվազն երեք անձի առկայությունը:
2. Միության մաքսային օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված պատասխանատվության ռիսկի ապահովագրության գումարի չափը որոշվում է մաքսային ներկայացուցչի և ապահովագրական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով:
3. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում չեն կարող ընդգրկվել պետական կառավարչական հիմնարկները, համայնքները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, ինչպես նաև պետական մասնակցությամբ կազմավորված այլ իրավաբանական անձինք:
4. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկման մասին վկայականը պարունակում է մաքսային ներկայացուցչի անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը, վկայականը տրամադրող մաքսային մարմնի անվանումը, վկայականի տրամադրման ամսաթիվը և դրա համարը:
5. Միայն արտահանման գործարքներ իրականացնող մաքսային ներկայացուցիչները ազատվում են պարտավորությունների կատարման ապահովման ներկայացումից:
(256-րդ հոդվածը լրաց. 28.02.24 ՀՕ-113-Ն)
(հոդվածը 04.03.26 ՀՕ-84-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ շուտ, քան ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի արձանագրությունն ուժի մեջ մտնելը)