Հոդված 261. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրից մաքսային ներկայացուցչին հանելու հիմքերը
Հոդված 261. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրից մաքսային ներկայացուցչին հանելու հիմքերը
1. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրից մաքսային ներկայացուցչին հանելու հիմքերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 403-րդ հոդվածով:
1.1. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրից մաքսային ներկայացուցիչը հանվում է սույն օրենքի 256-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պայմանը չպահպանելու դեպքում:
2. Միության մաքսային օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված հիմքով մաքսային ներկայացուցիչը չի հանվում մաքսային ներկայացուցիչների ռեեստրից այն դեպքերում, երբ վերակազմավորումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կամ 5-րդ կետով սահմանված եղանակով և չի հանգեցրել ստեղծված իրավաբանական անձի՝ որպես մաքսային ներկայացուցիչ գրանցվելու համար ապահովված պայմանների բացակայությանը:
(261-րդ հոդվածը լրաց. 28.02.24 ՀՕ-113-Ն)