ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ՝ ԸՍՏ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ
Հոդված 10. Միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը
Հոդված 10. Միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը
1. Արտաքին տնտեսական գործունեության մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման, ինչպես նաև մաքսային վիճակագրության վարման նպատակով Հայաստանի Հանրապետությունում կիրառվում է Հանձնաժողովի հաստատած՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ):
2. ԱՏԳ ԱԱ-ն կարող է օգտագործվել Միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ և սույն օրենքով նախատեսված նպատակներից տարբերվող այլ նպատակներով, եթե դա նախատեսված է օրենքով կամ Կառավարության որոշմամբ: