Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-10-ից մինչև 2026-04-18։Բացել գործող տեքստը
ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 37 · ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐՈՎ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 183. Խողովակաշարով ապրանքների տեղափոխման և հայտարարագրման առանձնահատկությունները

գործել է մինչև 2026-04-18Բացել ARLIS-ում

Հոդված 183. Խողովակաշարով ապրանքների տեղափոխման և հայտարարագրման առանձնահատկությունները

1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խողովակաշարով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսային ձևակերպումները կատարվում են Միության մաքսային օրենսգրքի 41-րդ գլխին համապատասխան:

2. Միության մաքսային օրենսգրքի 290-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ մաքսային հսկողության ներքո գտնվող խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների բեռնման, բեռնաթափման և վերաբեռնման գործառնությունները կատարվում են մաքսային մարմինների թույլտվությամբ:

Սույն մասով նախատեսված թույլտվության տրամադրման կարգը սահմանում է Կոմիտեն:

3. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 290-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների նկատմամբ իրականացվող մաքսային գործառնությունների և մաքսային հսկողության առանձնահատկությունները:

4. Հայտարարատուն յուրաքանչյուր օրացուցային ամսվա ընթացքում իրականացված մատակարարումների համար «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով խողովակաշարով տեղափոխվող ապրանքների վերաբերյալ ճշգրիտ տեղեկությունները տվյալ ամսվան հաջորդող ամսվա վերջին օրվանից ոչ ուշ ներկայացնում է մաքսային մարմիններ՝ Կոմիտեի սահմանած ձևով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։