Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-10-ից մինչև 2026-04-18։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԸԳլուխ 6 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 37. Մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողները

գործել է մինչև 2026-04-18Բացել ARLIS-ում

Հոդված 37. Մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողները

1. Մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողներ են համարվում հայտարարատուն կամ այն անձինք, որոնք, Միության մաքսային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության օրենքների, Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերի և սույն օրենքի համաձայն, կրում են մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորություն:

2. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունը կատարում են Միության մաքսային օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին և 73-րդ հոդվածի 1-ին կետերով սահմանված անձինք կամ նրանց լիազորած անձինք:

3. Կազմակերպության լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման, կազմակերպության վերակազմակերպման դեպքերում սնանկության գործընթացում, դատական ակտերի հարկադիր կատարման ժամանակ մաքսատուրքերի, մաքսային մարմիններին վճարվող ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի և վճարների վճարման գծով պարտավորությունները կարող են կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ անձինք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։