Հոդված 18
Հոդված 18.
Օրենքի 18-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Արտոնագրված հաշտարարների շարունակական մասնագիտական զարգացումն ապահովելու նպատակով հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունն առնվազն երկու տարին մեկ անգամ կազմակերպում և իրականացնում է հաշտարարների պարտադիր վերապատրաստումներ՝ նվազագույնը 12 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ:».
2) 2-րդ մասի «ամենամյա պարտադիր վերապատրաստումներ անցկացնելու» բառերը փոխարինել «պարտադիր վերապատրաստումների անցկացման» բառերով: