Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործել է մինչև 2024-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 5.

Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 7. Հաշտարարական գաղտնիքը

1. Հաշտարարը պարտավոր է պահպանել հաշտարարական գաղտնիքը։ Հաշտարարական գաղտնիք են հաշտարարության ընթացքում բացահայտված կամ արտահայտած տեղեկությունները, հաշտարարության բովանդակությունն ու բնույթը: Հաշտարարական գաղտնիքը կարող է հրապարակվել օրենքով նախատեսված դեպքերում:

2. Հաշտարարը կարող է հրապարակել հաշտարարական գաղտնիքը, եթե՝

1) առկա է կողմերի գրավոր համաձայնությունը.

2) դա անհրաժեշտ է քրեական կամ կարգապահական վարույթում իր պաշտպանության համար.

3) առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկատվություն:

3. Հաշտարարական գաղտնիքի պահպանման պարտականությունը չի սահմանափակվում ժամանակի մեջ և տարածվում է նաև որպես հաշտարար գործունեությունը կասեցված կամ դադարեցված անձի վրա:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։