Հոդված 21.5. Վարկանիշային կարգով քվեարկության անցկացման կարգը
Հոդված 21.5. Վարկանիշային կարգով քվեարկության անցկացման կարգը
1. Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:
2. Քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ, իսկ դեմ քվեարկելիս որևէ նշում չի կատարում:
3. Քվեարկության յուրաքանչյուր մասնակից կարող է կողմ քվեարկել՝
1) առավելագույնը այնքան թեկնածուի, որքան կազմում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի՝ ընդհանուր ժողովի կողմից ընտրվող անդամների թվի կեսը, եթե այդպիսի անդամների թիվը երկու կամ ավելի է.
2) առավելագույնը մեկ թեկնածուի, եթե ընտրվելու է մեկ անդամ:
4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին չհամապատասխանող քվեաթերթիկները համարվում են անվավեր, և հաշվի չեն առնվում քվեարկությունների (ընտրությունների) արդյունքներն ամփոփելիս:»: