Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործել է մինչև 2024-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 8.

Օրենքի 10-րդ հոդվածը՝

1) 1-ին մասը «պահից» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ մասերով.

«2. Եթե օրենքով նախատեսված է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, կամ դատարանի կողմից իր նախաձեռնությամբ նշանակվել է հաշտարարություն, ապա հաշտարարության սկիզբ է համարվում հաշտարարի առաջին հանդիպումը կողմերի կամ նրանցից մեկի հետ:

3. Կողմի նախաձեռնությամբ հաշտարարին ընտրելու դեպքում հաշտարարը կողմերի հետ առաջին հանդիպումը նշանակում է այդ մասին տեղեկացվելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ կողմի դիմումի հիման վրա արդարադատության նախարարության կողմից հաշտարարի նշանակման դեպքում՝ ընտրության արդյունքների մասին արձանագրությունն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի կողմից հաշտարարի նշանակման դեպքում հաշտարարը կողմերի հետ առաջին հանդիպումը նշանակում է դատարանի որոշումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ դատարանի որոշմամբ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։