Անցնել բովանդակությանը

Հոդված 24. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործել է մինչև 2024-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 24. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին և 3-րդ կետերի, 2-րդ հոդվածի, 17-րդ հոդվածով նախատեսված՝ Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներն ուժի մեջ են մտնում Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հաշտարարների հատուկ ցանկը առնվազն 15 արտոնագրված հաշտարարով համալրվելու դեպքում, բայց ոչ շուտ, քան պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:

3. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, արդարադատության նախարարությունն անցկացնում է հաշտարարների թեկնածուների ուսուցում և որակավորման ստուգում:

5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը արտոնագրված հաշտարարների համար սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, արդարադատության նախարարությունը կազմակերպում և իրականացում է պարտադիր վերապատրաստման դասընթացներ՝ արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով և ակադեմիական ժամերի քանակով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը արտոնագրված հաշտարարների պարտադիր վերապատրաստման դասընթացին մասնակցելու դեպքում նրանց տրվում է նոր որակավորման վկայագիր:

7. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը արտոնագրված և սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով վերապատրաստումներին չմասնակցած հաշտարարների որակավորումն օրենքի ուժով համարվում է դադարած:

8. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված որակավորման ստուգման հիման վրա որակավորման վկայագրի տրամադրման և սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված վերապատրաստման դասընթացի ավարտման արդյունքով հաշտարարների ռեեստրի համալրումից հետո՝ երեք ամսվա ընթացքում, արդարադատության նախարարի սահմանած կարգով հրավիրվում և անցկացվում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովը՝ գործող կառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և նոր կառավարման մարմիններ ձևավորելու նպատակով:

9. Նախքան հաշտարարների ընտրության էլեկտրոնային համակարգի ստեղծումը և գործարկումը արտոնագրված հաշտարարը նշանակվում է արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով՝ արդարադատության նախարարությունում հաշվառված համապատասխան ոլորտի հաշտարարների ցանկից՝ ըստ ազգանվան այբբենական հերթականության` հաշվի առնելով արտոնագրված հաշտարարի մասնագիտացումը և ծանրաբեռնվածության աստիճանը:

Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2022 թ. դեկտեմբերի 13

Երևան

ՀՕ-435-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։