Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2022-12-26-ից մինչև 2024-07-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2024-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 1.

«Հաշտարարության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-351-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ գործերով նախքան դատարան դիմելը հաշտարարության իրականացումը պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի: Սույն մասով սահմանված դրույթի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 56-րդ հոդվածի 3-րդ մասով, 57-րդ և 58-րդ, 60-րդ հոդվածներով, 61-րդ հոդվածի 3-րդ մասով, 62-րդ և 63-րդ, 66-րդ հոդվածներով սահմանված գործերի վրա։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Հաշտարարությունը կարող է իրականացվել առցանց եղանակով՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված գործերով նախքան դատարան դիմելը կողմերը կարող են չդիմել պարտադիր հաշտարարության այն դեպքում, երբ`

1) կողմերից որևէ մեկի նկատմամբ կայացվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներից որևէ մեկի կիրառման մասին որոշում՝ անկախ այդ անձի կանխարգելիչ հաշվառման վերցված լինելու կամ հաշվառումից հանված լինելու հանգամանքից.

2) կողմերից մեկը քրեական պատասխանատվության է ենթարկվել մյուս կողմի կամ նրա զավակի, ծնողի, պապի կամ տատի, եղբոր կամ քրոջ նկատմամբ դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար.

3) կողմերից մեկը օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ, գտնվում է կալանքի տակ կամ կրում է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ:»:

(հոդվածը 12.04.24 ՀՕ-176-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։