Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործել է մինչև 2024-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 6.

Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «դեպքերում» բառից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով» բառերով.

2) 7-րդ մասի «հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության» բառերը փոխարինել «արդարադատության նախարարության» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին և 7.2-րդ մասերով.

«7.1. Արդարադատության նախարարության կողմից հաշտարարի նշանակումը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում հաշտարարի թեկնածուի ընտրությունը իրականացվում են էլեկտրոնային համակարգի միջոցով: Արդարադատության նախարարության կողմից հաշտարարի ընտրության և նշանակման կարգը սահմանվում է արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

7.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում արդարադատության նախարարությունը դատարանի պահանջագիրն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով էլեկտրոնային համակարգի միջոցով ընտրում է հաշտարարի թեկնածուին` այդ մասին տեղյակ պահելով հաշտարարին, և դատարան է ներկայացնում նրա թեկնածությունը:»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։