Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 74-77-րդ կետերով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 74-77-րդ կետերով.

«74) առևտրի էլեկտրոնային հարթակ` ինտերնետ ցանցում ապրանքների էլեկտրոնային առևտրի կազմակերպման նպատակով կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական լուծումների ապարատային ու ծրագրային համալիր, որը`

ա. օգտագործվում է ապրանքների ցուցադրության, ապրանքների վաճառքի պայմանները գնորդին ներկայացնելու և ապրանքների էլեկտրոնային առևտրի պայմանագրեր կնքելու նպատակով,

բ. շահագործվում է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից (այդ թվում` ապրանքի սեփականատեր հանդիսացող),

գ. ապահովում է էլեկտրոնային կապուղիներով ԵՏՄ մի անդամ պետության կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ և մեկ այլ անդամ պետության անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի միջև ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների առք ու վաճառքի, փոխադրման և ԵՏՄ մի անդամ պետությունից մեկ այլ անդամ պետության տարածք առաքման պայմանները.

75) ապրանքների էլեկտրոնային առևտուր` ինտերնետ տեղեկատվական համակարգերի կիրառմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով ապրանքների իրացում Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց` հետևյալ պայմանների միաժամանակյա պահպանմամբ.

ա. ապրանքների իրացման գործարքների էլեկտրոնային եղանակով ձևակերպում,

բ. ապրանքների ձեռքբերման համար անկանխիկ եղանակով վճարման կատարում,

գ. ապրանքների առաքման ծառայության ապահովում կամ ապրանքների փոխադրման համար սուրհանդակային և (կամ) փոստային գործունեության ծառայություններ մատուցող անձանց միջոցով ապրանքների առաքման ապահովում.

76) անալիտիկ հաշվառում` առանձին միավոր ապրանքի կամ միավոր այլ ակտիվի կամ միավոր ծառայության կամ միավոր աշխատանքի սկզբնական և հաշվեկշռային արժեքի հաշվարկման միջոցով հաշվառման վարում` արտացոլելով դրա հաշվարկումն ու հետագա փոփոխությունները.

77) բանկային հաշվի քաղվածք` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած իրավական ակտերով նախատեսված տեղեկություններ պարունակող փաստաթուղթ (քաղվածք):»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։