Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 4. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն կետով նախատեսված փաստաթղթերը, տվյալները և այլ տեղեկությունները հարկային հսկողության ընթացքում չտրամադրելու դեպքում նշված փաստաթղթերը, տեղեկությունները և տվյալները, որպես բարենպաստ փաստական հանգամանքներ, չեն կարող ներկայացվել վարչական ակտի՝ վարչական կամ դատական կարգով բողոքարկման վարույթում, և հարկ վճարողը (հարկային գործակալը) կրում է դրանց բացակայությամբ գործի ելքը պայմանավորող բացասական հետևանքների ռիսկը, եթե չի ներկայացնում բավարար հիմնավորումներ այն մասին, որ օբյեկտիվորեն զրկված է եղել նշված ապացույցները վարչական վարույթի ընթացքում ներկայացնելու հնարավորությունից: Սույն կետով նախատեսված դեպքում, եթե հարկային հսկողության արդյունքներով առաջադրվել են հարկային պարտավորություններ, ապա նշված պարտավորությունների՝ վարչական կամ դատական կարգով բողոքարկման վարույթում հարկ վճարողի կողմից վարչական վարույթի ընթացքում իր համար բարենպաստ հետևանքներ առաջացնող փաստաթղթեր, տեղեկություններ և տվյալներ չտրամադրվելու հետևանքով առաջադրված պարտավորությունների ապացուցման պարտականությունը (բեռը) չի կարող դրվել հարկային մարմնի վրա.»:

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։