Հոդված 7. Օրենսգրքի 59-րդ հոդվածում`
Հոդված 7. Օրենսգրքի 59-րդ հոդվածում`
1) 6-րդ մասի 1-ին կետը «ապրանքներ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում, եթե ապրանքի մատակարարման վայրը, Օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը, ապա այդ գործարքների մասով՝ Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը:»: