Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 24

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի: Սույն օրենքի 14-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 2-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածների դրույթների կիրարկումն ապահովող որոշումները Կառավարությունն ընդունում է նշված դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ֆիզիկական անձի կողմից ավտոմեքենայի (հաշվառված կամ պետական գրանցում ստացած) օտարման գործարքներից առաջացած՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկման և վճարման ենթակա եկամտային հարկերի չկատարված պարտավորությունների վրա Օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վաղեմության ժամկետը չի տարածվում:

Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2022 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-595-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։