Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 12. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերը և վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերը և վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող շահութահարկ վճարողների ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարները, եթե անտոկոս փոխառություններ են տրամադրվել այլ հարկ վճարողների.

4) բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող շահութահարկ վճարողների ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարների այն մասը, որը գերազանցում է այլ հարկ վճարողներին տրամադրված փոխառությունների գծով ստացվող տոկոսների գումարները:

Սույն մասի 3-րդ և 4-րդ կետերի կիրառության իմաստով`

ա. հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չնվազեցվող ծախսերի մեծությունը որոշվում է անտոկոս տրամադրված փոխառության գումարի նկատմամբ կիրառելով անտոկոս տրամադրված փոխառության ժամանակահատվածում գործող ստացված վարկերի և (կամ) փոխառությունների տոկոսադրույքներից առավելագույն տոկոսադրույքը,

բ. հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չնվազեցվող ծախսերի մեծությունը որոշվում է տրամադրված փոխառության գումարի նկատմամբ կիրառելով տրամադրված փոխառության ժամանակահատվածում գործող ստացված վարկերի և (կամ) փոխառությունների տոկոսադրույքներից առավելագույն տոկոսադրույքի և տրամադրված փոխառության տոկոսադրույքի դրական տարբերությունը (տոկոսադրույքը),

գ. համախառն եկամտից չնվազեցվող ծախսերի մեծությունը չի կարող գերազանցել ստացված վարկերի և (կամ) փոխառությունների գծով հարկային տարում հաշվարկվող տոկոսների գումարները,

դ. հարկման բազան որոշելիս, համախառն եկամտից չնվազեցվող ծախսերի մեծությունը որոշելու նպատակով, ստացված վարկերի և (կամ) փոխառությունների գումարների գծով այն տոկոսների գումարները, որոնք, Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի 5-րդ կետի համաձայն, ներառվում են (կապիտալացվում են) ակտիվի սկզբնական արժեքի մեջ, հաշվարկին չեն մասնակցում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։