Հոդված 23. Օրենսգրքի 351-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ կետերով.
Հոդված 23. Օրենսգրքի 351-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ կետերով.
«5) հաշվապահական հաշվառումը «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված նորմերի կամ կանոնների խախտմամբ վարելը, որի հետևանքով անհնար է դառնում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկ վճարողի հարկային պարտավորությունները հաշվարկելը, կամ ստուգումը ներառող հարկային տարում 200 միլիոն դրամը գերազանցող իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ ունեցող հարկ վճարողի կողմից առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով անալիտիկ հաշվառում չվարելը կամ անալիտիկ հաշվառման տվյալները չտրամադրելը.
6) հաշվապահական հաշվառման կամ հարկային պարտավորություններին առնչվող հաշվառման փաստաթղթերում կամ հարկային հաշվարկներում արտացոլված՝ հարկի հաշվարկմանն առնչվող տվյալների և հարկային պարտավորություններ առաջացնող գործառնությունների վերաբերյալ բանկային հաշվի քաղվածքում արտացոլված տվյալների անհամապատասխանությունը:»: