Անցնել բովանդակությանը

Հոդված 32. Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ծառայության վայր ժամանակին չներկայանալը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32. Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ծառայության վայր ժամանակին չներկայանալը

1. Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ծառայության վայր ժամանակին չներկայանալը` երեք օրից ոչ ավելի տևողությամբ, կամ երեք ամսվա ընթացքում ոչ ավելի, քան երեք անգամ՝ մինչև մեկ ժամ տևողությամբ, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` մեկ ամսից մինչև երեք ամիս ժամկետով.

4) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև քսան օր ժամկետով.

5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 10 տոկոսով՝ մինչև երեք ամիս ժամկետով.

6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` երեք ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, կամ երեք ամսվա ընթացքում՝ մեկ ժամից ավելի, սակայն երեք օրից պակաս՝ ընդհանուր տևողությամբ երկրորդ անգամ, կամ մինչև մեկ ժամ տևողությամբ՝ երեք և ավելի անգամ, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչև մեկ ամիս ժամկետով.

2) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 20 տոկոսով՝ մինչև երեք ամիս ժամկետով.

3) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

4) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.

5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.

6) զինվորական ծառայությունից արձակում:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) կարգապահական վաշտ ուղարկելը` մեկ ամիս ժամկետով.

2) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով.

3) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

4) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.

5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.

6) զինվորական ծառայությունից արձակում:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է կարգապահական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։