Անցնել բովանդակությանը

Հոդված 34. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 34. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը

1. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները դիտավորությամբ խախտելը սահմանապահ վերակարգի մեջ գտնվող կամ սահմանապահ ծառայության այլ պարտականություններ կատարող զինծառայողի կողմից առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) խիստ նկատողություն.

2) կարգապահական վաշտ ուղարկելը` հինգ օրից մինչև մեկ ամիս ժամկետով.

3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ 20 տոկոսով՝ մինչև երեք ամիս ժամկետով.

4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` երեքից վեց ամիս ժամկետով.

6) զինվորական ծառայությունից արձակում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով կատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) գերատեսչական կրծքանշանից զրկում.

4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 10 տոկոսով՝ մինչև երկու ամիս ժամկետով.

5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև չորս ամիս ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) խիստ նկատողություն.

2) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչև մեկ ամիս ժամկետով.

3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով.

4) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.

5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.

6) զինվորական ծառայությունից արձակում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։