Հոդված 4
Հոդված 4
. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) վերնագրի «Զինծառայողներին տրվող խրախուսանքները» բառերը փոխարինել «Խրախուսանքի տեսակները» բառերով.
2) 2-րդ մասի 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 5-րդ մասի «2-14-րդ» բառերը փոխարինել «2-13-րդ» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կարող է «գերատեսչական մեդալով պարգևատրում» խրախուսանք կիրառվել նաև համապատասխան ոլորտներում նշանակալի ծառայություններ մատուցած՝ զինծառայող չհանդիսացող անձանց նկատմամբ: Զինծառայողները, ինչպես նաև սույն մասով նախատեսված այլ անձինք գերատեսչական մեդալով կարող են պարգևատրվել նաև հետմահու:»: