Հոդված 43. Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու և շահագործելու կամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը
Հոդված 43. Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու և շահագործելու կամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը
1. Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու և շահագործելու կամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև մեկ ամիս ժամկետով.
4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով.
5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև վեց ամիս ժամկետով.
7) զինվորական ծառայությունից արձակում: