Հոդված 36. Ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը
Հոդված 36. Ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը
1. Զինծառայողի կողմից ներքին ծառայության կանոնագրքային կանոնները դիտավորությամբ խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) խիստ նկատողություն.
2) կարգապահական վաշտ ուղարկելը` հինգ օրից մինչև մեկ ամիս ժամկետով.
3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 20 տոկոսով՝ մինչև երկու ամիս ժամկետով.
4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև վեց ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով կատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) գերատեսչական կրծքանշանից զրկում.
4) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև տասն օր ժամկետով.
5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 10 տոկոսով՝ մինչև երկու ամիս ժամկետով.
6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև վեց ամիս ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) խիստ նկատողություն.
2) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչև մեկ ամիս ժամկետով.
3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով.
4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
5) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
6) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
7) զինվորական ծառայությունից արձակում: