Հոդված 10
Հոդված 10.
Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Կարգապահական պատասխանատվության ենթակա չէ այն զինծառայողը, որը թեև սույն օրենքի հատուկ մասով նախատեսված արարք է կատարել, սակայն գործել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում: Սույն օրենքի շրջանակներում ծայրահեղ անհրաժեշտության վիճակը մեկնաբանվում և կիրառվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված իմաստով և կարգով:»: