Հոդված 22
Հոդված 22.
Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. «Զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: «Զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում» կարգապահական տույժի ենթարկված զինծառայողը ոչ պակաս, քան մեկ շաբաթով զրկվում է զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակում ստանալու իրավունքից:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. «Ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: «Ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում» կարգապահական տույժ կիրառելու հրամանի հիման վրա զինծառայողի ամսական դրամական ապահովությունը հաշվարկող իրավասու ստորաբաժանման կողմից զինծառայողին չի հաշվարկվում հրամանում նշված չափով և ժամկետով պաշտոնային դրույքաչափի մասը, ընդ որում, տույժի կիրառման հետևանքով զինծառայողին վճարվող ամսական պաշտոնային դրույքաչափը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից:»: