Հոդված 31. Հրամանը կամ կարգադրությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը
Հոդված 31. Հրամանը կամ կարգադրությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը
1. Հրամանատարի (պետի)՝ օրինական և սահմանված կարգով տրված հրամանը կամ կարգադրությունը ստորադասի (ենթակայի) կողմից դիտավորությամբ չկատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) խիստ նկատողություն.
2) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչև քսան օր ժամկետով.
3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև քսան օր ժամկետով.
4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 20 տոկոսով՝ մինչև երեք ամիս ժամկետով.
5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև վեց ամիս ժամկետով.
7) զինվորական ծառայությունից արձակում:
2. Հրամանատարի (պետի) հրամանը կամ կարգադրությունը ստորադասի (ենթակայի) կողմից ոչ պատշաճ կատարելը կամ ժամանակին չկատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչև տասնհինգ օր ժամկետով.
4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 20 տոկոսով՝ մինչև երկու ամիս ժամկետով.
5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչև մեկ ամիս ժամկետով.
2) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով.
3) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
4) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
6) զինվորական ծառայությունից արձակում: