Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը՝

ա. առաջին նախադասության «ստորաբաժանման» բառից հետո լրացնել «, զորամասի» բառով,

բ. առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Ընդ որում, ստորաբաժանման զինվորական անձնակազմի նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-8-րդ, իսկ զորամասի զինվորական անձնակազմի նկատմամբ՝ 2-րդ և 8-րդ կետերով նախատեսված խրախուսանքները, ինչպես նաև զինվորական անձնակազմի (ստորաբաժանման, զորամասի) նկատմամբ խրախուսանքի տեսակի ընտրության և կիրառման ժամանակ հաշվի են առնվում առանձին զինծառայողի նկատմամբ խրախուսանքի կիրառման պայմանները՝ հաշվի առնելով սույն օրենքի 8-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածների պահանջները: Ստորաբաժանման զինվորական անձնակազմի նկատմամբ՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, իսկ զորամասի զինվորական անձնակազմի նկատմամբ 8-րդ կետով նախատեսված խրախուսանքները կիրառելիս հաշվի են առնվում նաև ստորաբաժանման կամ զորամասի բնականոն գործունեության ու խնդիրների կատարման անխոչընդոտ իրականացման անհրաժեշտությունը:».

2) 5-րդ մասի՝

ա. 7-րդ կետի «ծառայություն անցնելու» բառերը փոխարինել «ծառայության և զինծառայողի կարգավիճակի» բառերով, իսկ նույն կետը «քանակով» բառից հետո լրացնել «, ընդ որում, ստորաբաժանման զինվորական անձնակազմի նկատմամբ խրախուսանքը կիրառվում է մինչև վաշտ օղակը՝ պահպանելով արձակուրդների տրման ժամանակացույցով սահմանված համամասնությունները» բառերով,

բ. 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։