Հոդված 13. Բացարկման ընթացակարգը
Հոդված 13. Բացարկման ընթացակարգը
1. Կողմերը իրենց հայեցողությամբ և սույն հոդվածի 3-րդ մասի դրույթների պահպանմամբ կարող են համաձայնվել արբիտրի բացարկման ընթացակարգի վերաբերյալ:
2. Նման համաձայնության բացակայության դեպքում արբիտրին բացարկ հայտնելու մտադրություն ունեցող կողմը պարտավոր է արբիտրաժային տրիբունալի ձևավորման կամ սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում նշված որևէ հանգամանքի մասին իրեն հայտնի դառնալուց հետո` 15-օրյա ժամկետում, արբիտրաժային տրիբունալ ուղարկել գրավոր բացարկ` բացարկի հիմքերի շարադրմամբ: Եթե արբիտրը, որին բացարկ է հայտնվել, ինքնաբացարկ չի հայտնում, կամ մյուս կողմը չի համաձայնվում բացարկին, ապա բացարկի հարցը որոշում է արբիտրաժային տրիբունալը:
3. Եթե կողմերի համաձայնեցրած կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով հայտնված բացարկը մերժվում է, ապա բացարկ հայտնած կողմը բացարկի մերժման մասին որոշումը ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, կարող է դիմել սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դատարան` բացարկի վերաբերյալ որոշում ընդունելու խնդրանքով, որի կայացրած ակտը բողոքարկման ենթակա չէ: Քանի դեռ կողմի նման դիմումի վերաբերյալ որոշում ընդունված չէ, արբիտրաժային տրիբունալը, ներառյալ` այն արբիտրը, որին բացարկ է հայտնվել, կարող է շարունակել արբիտրաժային վարույթը և վճիռ կայացնել: