Հոդված 28. Վեճի էության նկատմամբ կիրառելի նորմերը
Հոդված 28. Վեճի էության նկատմամբ կիրառելի նորմերը
1. Արբիտրաժային տրիբունալը վեճերը լուծելիս կիրառում է կողմերի համաձայնությամբ ընտրված իրավունքի նորմերը: Ցանկացած պետության իրավունքին կամ իրավական համակարգին կատարված հղումը պետք է մեկնաբանվի որպես տվյալ պետության իրավունքի նյութական, այլ ոչ թե կոլիզիոն նորմերին կատարված հղում:
2. Կողմերի համաձայնության բացակայության դեպքում արբիտրաժային տրիբունալը կիրառում է այն իրավունքը, որը որոշված է իր կողմից կիրառելի համարվող կոլիզիոն նորմերով՝ պատճառաբանելով այդ ընտրությունը:
2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնից անկախ՝ կողմերի համաձայնության բացակայության դեպքում, եթե արբիտրաժի վայրը Հայաստանի Հանրապետությունն է, և արբիտրաժի կողմը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձը, ապա արբիտրաժային տրիբունալը վեճը լուծելիս կիրառում է Հայաստանի Հանրապետության իրավունքի նորմերը:
3. Անկախ ընտրված իրավունքից՝ կողմերը մինչև վճռի կայացումը կարող են արբիտրաժային տրիբունալին ուղղակիորեն լիազորել վեճը լուծելու արդարության ընդհանուր սկզբունքների հիման վրա (ex aequo et bono) կամ որպես հաշտարար միջնորդ (amiable compositeur):
4. Բոլոր դեպքերում արբիտրաժային տրիբունալը վճիռ է կայացնում պայմանագրի պայմանների համաձայն` հաշվի առնելով տվյալ գործարքի համար կիրառելի իրավունքը և առևտրային սովորույթները:
(28-րդ հոդվածը լրաց. 19.06.15 ՀՕ-76-Ն, լրաց., փոփ. 03.05.23 ՀՕ-158-Ն)