Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՎԱՐՏԸ

Հոդված 31. Արբիտրաժային տրիբունալի վճռի ձևը և բովանդակությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31. Արբիտրաժային տրիբունալի վճռի ձևը և բովանդակությունը

1. Արբիտրաժային տրիբունալի վճիռը պետք է կայացվի գրավոր ձևով և ստորագրվի միանձնյա արբիտրի կամ արբիտրների կողմից: Մեկից ավելի արբիտրների մասնակցությամբ արբիտրաժային վարույթի դեպքում բավական է արբիտրաժային տրիբունալի անդամների մեծամասնության ստորագրությունների առկայությունը այն պայմանով, որ վճռում նշվեն բացակայող ստորագրությունների պատճառները:

2. Արբիտրաժային տրիբունալի վճիռը պետք է լինի պատճառաբանված, բացառությամբ եթե կողմերը համաձայնվել են, որ պատճառաբանություններ չպետք է նշվեն վճռում, կամ եթե կայացվել է համաձայնեցված պայմանների շուրջ վճիռ՝ սույն օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան: Արբիտրաժային տրիբունալի վճռում պետք է նշվեն նաև արբիտրաժային ծախսերը և դրանց բաշխումը կողմերի միջև, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

Արբիտրաժային վճռի կամ դրա որևէ պատճառաբանությանը չհամաձայնվելու դեպքում յուրաքանչյուր արբիտր իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք:

3. Վճռում նշվում են արբիտրաժի անցկացման ամսաթիվը և վայրը` սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան: Արբիտրաժային տրիբունալի վճիռը համարվում է կայացված վճռում նշված վայրում:

4. Վճռի կայացումից հետո յուրաքանչյուր կողմին պետք է ուղարկվի դրա պատճենը` ստորագրված արբիտրների կողմից` սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան:

(31-րդ հոդվածը խմբ. 19.06.15 ՀՕ-76-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։