Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Առարկելու իրավունքից հրաժարվելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Առարկելու իրավունքից հրաժարվելը

1. Եթե կողմին հայտնի է, որ սույն օրենքի որևէ դրույթ, որի կիրառումը իրենց նկատմամբ կողմերը կարող են սահմանափակել, կամ արբիտրաժային համաձայնության որևէ պահանջ չի պահպանվել, և, այդուհանդերձ, կողմը շարունակում է արբիտրաժային վարույթը` չհայտնելով իր առարկությունները այդպիսի չպահպանման վերաբերյալ առանց անհարկի ձգձգման, կամ այդպիսի առարկություն ներկայացնելու համար կոնկրետ ժամկետ սահմանված լինելու դեպքում` այդ ժամկետի ընթացքում, ապա համարվում է, որ տվյալ կողմը հրաժարվել է առարկություն ներկայացնելու իր իրավունքից:

2. Եթե արբիտրաժային համաձայնության կողմը հայցային պահանջ է ներկայացնում համաձայնության մյուս կողմի դեմ դատարան` հայցելով վերջնական որոշման կայացում այն վեճի վերաբերյալ, որի շուրջ առկա է արբիտրաժային համաձայնություն, և եթե մյուս կողմը չի առարկում դատարանում գործի քննությանը` արբիտրաժային համաձայնության առկայության հիմքով, ապա համարվում է, որ կողմերը հրաժարվել են վեճը արբիտրաժի միջոցով կարգավորելու իրենց իրավունքից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։