Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՎՃՌԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 35.1. Արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար դիմում ներկայացնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35.1. Արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար դիմում ներկայացնելը

1. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում արբիտրաժային տրիբունալի վճիռը ենթակա է հարկադիր կատարման այն անձի դիմումի հիման վրա, որի օգտին կայացվել է արբիտրաժի վճիռը:

2. Արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար դիմումը կարող է ներկայացվել վճիռն ստանալու պահից մեկ տարվա ընթացքում, բայց ոչ շուտ, քան վճիռն ստանալու պահից երեք ամիս հետո:

3. Արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար դիմումը ներկայացվում է արբիտրաժն իրականացրած մշտապես գործող արբիտրաժային հաստատությանը, բացառությամբ եթե դիմումը ներկայացնելու պահին այլևս չի գործում արբիտրաժն իրականացրած հաստատությունը, որի դեպքում դիմումը ներկայացվում է դատարան:

(35.1-ին հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-584-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։