Գլուխ 8.2 · ԱՐԲԻՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 36.5. Վարքագծի կանոնների նպատակը և դրանց պահպանմանը հետևելու պարտականությունը
Հոդված 36.5. Վարքագծի կանոնների նպատակը և դրանց պահպանմանը հետևելու պարտականությունը
1. Արբիտրը պետք է ձգտի իր գործունեությամբ և վարքագծով ապահովել սույն օրենքի 36.3-րդ հոդվածով սահմանված սկզբունքների իրականացումը: Վարքագծի կանոնների մեկնաբանությունն ու կիրառումը պետք է նպաստեն այդ նպատակի իրականացմանը:
2. Արբիտրը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչներն արմատավորելուն՝ ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով իր գործընկերների կողմից դրանք պահպանելուն:
3. Մշտապես գործող արբիտրաժային հաստատություններն արբիտրների վարքագծի կանոններն ընդունելիս պարտավոր են ապահովել սույն հոդվածով սահմանված սկզբունքների իրականացումը:
(գլուխը լրաց. 19.06.15 ՀՕ-76-Ն)