Գլուխ 3 · ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 15. Փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի գործունեության ֆինանսավորումը
Հոդված 15. Փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի գործունեության ֆինանսավորումը
(վերնագիրը փոփ. 11.05.11 ՀՕ-157-Ն)
Փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի օպերատորների գործունեության ֆինանսավորումը կատարվում է՝
ա) փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի օպերատորների կողմից փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին.
բ) սույն օրենքով նախատեսված պայմանագրային ծառայությունների մատուցումից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործունեությունից ստացվող միջոցների հաշվին:
(15-րդ հոդվածը փոփ. 11.05.11 ՀՕ-157-Ն)