Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 23. Փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորին պահանջներ և բողոքներ ներկայացնելու կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորին պահանջներ և բողոքներ ներկայացնելու կարգը

(վերնագիրը փոփ. 11.05.11 ՀՕ-157-Ն)

Փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի կողմից փոստային կապի և դրամական փոստային փոխադրությունների ծառայությունների մատուցման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում փոստային կապի ծառայությունից օգտվողն իրավունք ունի փոստային առաքանու և դրամական միջոցների հանձնման օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջելու պատճառված վնասի փոխհատուցում:

Փոստային առաքանու ընդունման և ուղարկման վայրի փոստային կապի օպերատորին ներկայացված պահանջները և բողոքները օրենքով սահմանված կարգով ենթակա են պարտադիր գրանցման և քննարկման:

Միջազգային փոստային առաքանու որոնման պահանջներն ընդունվում և քննարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ու ժամկետներում:

(23-րդ հոդվածը փոփ. 11.05.11 ՀՕ-157-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։