Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 10. Փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները

Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի բնագավառում պետական կառավարումը և կարգավորումն իրականացնում է փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):

Լիազորված մարմինը՝

ա) իրականացնում է փոստային կապի բնագավառում պետական քաղաքականություն.

բ) օրենքով սահմանված կարգով իրականացնում է փոստային կապի գործունեության լիցենզավորում.

գ) սահմանում է Հայաստանի Հանրապետության փոստային նամականիշերի պատկերը, թեման.

դ) հաստատում է փոստային վճարման պետական նշանների նմուշները, անվանագները, տպաքանակը, գործողության ժամկետները և կազմակերպում է դրանց հրատարակումն ու տարածումը.

ե) սահմանում է փոստային օբյեկտների դասիչները.

զ) սահմանում է նամակագրական թղթակցության` փոստարկղերից հավաքման հաճախականությունը և փոստային առաքանիների անցման, դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման հսկիչ ժամկետները.

է) ապահովում է գործող փոստային կապի ցանցերի գործունեությունը ռազմական դրության ժամանակ և արտակարգ իրավիճակներում.

ը) իրականացնում է գործող լիցենզիաների պահանջների և փոստային կապի ծառայությունների մատուցման կանոնների կիրառման նկատմամբ հսկողություն.

թ) իր իրավասության սահմաններում իրականացնում է փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահերը փոստային կապի միջազգային կազմակերպություններում.

ժ) աջակցում է փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների շուկայում ազատ և հավասար մրցակցությանը.

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.

ժբ) հաստատում է փոստային կապի օպերատորների փոստային կապի երթուղիները և չվացուցակները.

ժգ) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում փոստային կապի օպերատորի գործունեության և սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգերը.

ժդ) իրականացնում է հսկողություն փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման պարտավորության կատարման նկատմամբ.

ժե) հաստատում է Հայաստանի Հանրապետության փոստային վճարման պետական նշանների հրատարակման և գործողության մեջ դնելու, ինչպես նաև հատուկ փոստային դրոշմակների կիրառման կարգը.

ժզ) հաստատում է փոստային կապի գործունեության ոլորտի հաշվետվությունների և վիճակագրական տվյալների ներկայացման և վերլուծության իրականացման կարգը.

ժէ) հաստատում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի նորմատիվները:

(10-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.05.11 ՀՕ-157-Ն, 24.05.23 ՀՕ-182-Ն)

(24.05.23 ՀՕ-182-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։