Հոդված 10
Հոդված 10
1. Մինչև դատապարտյալի փոխանցումը չկրած պատժի կատարումը, ինչպես նաև դատավճռի կատարման մասին որոշումն ընդունելուց հետո պատժից լրիվ կամ մասնակի ազատումը կատարվում է դատավճռի կատարման Պետության օրենսդրությանը համապատասխան:
2. Ինչպես դատավճռի արձակման Պետությունը, այնպես էլ դատավճռի կատարման Պետությունը իրավունք ունի կիրառել ներում և համաներում:
3. Դատավճռի կատարման Պետությանը փոխանցված դատապարտյալի վերաբերյալ դատավճռի վերանայումը իրականացվում է միայն դատավճռի արձակման Պետության դատարանի կողմից:
4. Պայմանավորվող Կողմերի իրավասու մարմինները` սույն հոդվածի 1, 2, 3 կետերում նշված բոլոր դեպքերով որոշում ընդունելիս, տեղեկացնում են միմյանց: