Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Պատիժը կրելու համար դատապարտվածի փոխանցումը կարող է իրականացվել.

ա) այն Պայմանավորվող Կողմի առաջարկությամբ, որի դատարանի կողմից դատավճիռ է արձակվել (այսուհետև` դատավճռի արձակման Պետություն).

բ) այն Պայմանավորվող Կողմի առաջարկությամբ, որին կարող է փոխանցվել դատապարտված անձը` պատիժը կրելու համար (այսուհետև` դատավճռի կատարման Պետություն):

2. Դատապարտյալը կամ նրա հանձնարարությամբ` նրա մերձավոր հարազատները կամ օրինական ներկայացուցիչը, իրավունք ունեն դիմել Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրին` նրա փոխանցման մասին խնդրանքով:

3. Դատավճիռն արձակած Պետությունը սույն Պայմանագրի բովանդակության մասին տեղեկացնում է յուրաքանչյուր դատապարտյալի, որի նկատմամբ այն կարող է կիրառվել:

4. Փոխանցումն իրականացվում է, երբ ստացվել է ինչպես դատավճռի արձակման Պետության, այնպես էլ դատավճռի կատարման Պետության համաձայնությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։