Հոդված 11
Հոդված 11
1. Եթե պատիժը կրելու համար դատապարտյալին փոխանցելուց հետո դատավճռի արձակման Պետության դատարանի կողմից փոխվել է դատավճիռը, ապա այդ մասին որոշման պատճենը և մյուս անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվում են դատավճռի կատարման Պետության իրավասու մարմնին: Դատավճռի կատարման Պետության դատարանը այդպիսի որոշման կատարումն իրականացնում է այն կարգով, որը նախատեսված է սույն Պայմանագրի 7-րդ հոդվածով:
2. Եթե պատիժը կրելու համար դատապարտյալի փոխանցումից հետո դատավճռի արձակման Պետությունում դատավճիռը վերացվել է` քրեական գործի կարճումով, ապա այդ մասին որոշման պատճենը` կատարման համար, անհապաղ ուղարկվում է դատավճռի կատարման Պետության իրավասու մարմնին:
3. Եթե պատիժը կրելու համար դատապարտյալի փոխանցումից հետո դատավճռի արձակման Պետությունում դատավճիռը բեկանվել է և նախատեսվել է նոր նախաքննություն կամ դատաքննություն, ապա այդ մասին որոշման պատճենը, քրեական գործերի նյութերը և մյուս անհրաժեշտ նյութերն ուղարկվում են դատավճռի կատարման Պետության իրավասու մարմնին` այդ Պետության օրենսդրությամբ նրան պատասխանատվության ենթարկելու մասին հարցը լուծելու համար: