Հոդված 3
Հոդված 3
Դատապարտյալի փոխանցումն այն կարգով, որը նախատեսված է սույն Պայմանագրով, չի կատարվում, եթե.
ըստ դատավճռի կատարման Պետության օրենսդրության այն արարքը, որի համար անձը դատապարտվել է, չի համարվում հանցագործություն, կամ չի հանգեցնում ազատազրկման տեսքով պատժի.
չկա դատապարտյալի համաձայնությունը, իսկ տարիքի կամ մտավոր վիճակի պատճառով իր կամքն ազատ արտահայտելու նրա անընդունակության դեպքում` նրա օրինական ներկայացուցչի համաձայնությունը.
փոխանցման մասին հարցումը ստանալու պահին ազատազրկման ժամկետը` որը դեռևս պետք է կրի դատապարտյալը, կազմում է վեց ամսից պակաս: Բացառիկ դեպքերում Պայմանավորվող Կողմերը կարող են պայմանավորվել փոխանցման մասին, նույնիսկ եթե պատիժը կրելու ժամկետը կազմում է վեց ամսից պակաս: