Հոդված 7
Հոդված 7
1. Դատավճռի կատարման Պետությունը պարտավոր է ապահովել պատժի կատարման շարունակությունը: Մյուս Պետության դատավճռի կատարման մասին հարցի քննարկման ընդդատությունը որոշվում է Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրի բարձրագույն դատական ատյանի կողմից: Պատժի կատարումը կարգավորվում է դատավճռի կատարման Պետության օրենսդրությամբ:
2. Նշանակված պատիժը դատապարտյալը կրում է դատավճռի արձակման Պետության դատարանի դատավճռի հիման վրա:
Դատավճռի կատարման Պետության դատարանը` իր օրենսդրությանը համապատասխան, որոշում է ազատազրկման այն նույն ժամկետը, ինչ որ նշանակվել է դատավճռի արձակման Պետության դատավճռով:
3. Եթե դատավճռի կատարման Պետության օրենսդրությամբ տվյալ արարքի համար ազատազրկման առավելագույն ժամկետն ավելի փոքր է, քան դատավճռով նշանակվածը, ապա դատարանը որոշում է ազատազրկման առավելագույն ժամկետը, որը նախատեսված է իր օրենսդրությամբ:
Պատժի այն մասը, որը դատապարտյալը կրել է դատավճռի արձակման պետության տարածքում, հաշվեկցվում է պատժի ժամկետի մեջ:
4. Դատավճռով նշանակված լրացուցիչ պատժի կատարման մասին որոշումն ընդունվում է դատավճռի կատարման Պետության դատարանի կողմից, եթե կատարված արարքի համար այդպիսի պատիժը նախատեսված է իր օրենսդրությամբ: Լրացուցիչ պատիժը կատարվում է սույն հոդվածով նախատեսված կարգով: