Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Պատիժը կրելու համար դատապարտյալին փոխանցելու նպատակով մի Պայմանավորվող Կողմի իրավասու մարմինը դիմում է մյուս Պայմանավորվող Կողմի իրավասու մարմնին:

Հարցումը կազմվում է գրավոր և նրան կցվում են.

ա) դատապարտյալի անձի վերաբերյալ տեղեկությունները (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիս-ամսաթիվը և վայրը).

բ) այն փաստաթուղթը, որը վկայում է դատապարտյալի քաղաքացիության մասին, իսկ սույն Պայմանագրի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում` նրա մշտական բնակավայրի մասին:

2. Դատավճռի արձակման Պետության իրավասու մարմինը` դրանից բացի, դիմումին կցում է.

ա) դատավճռի ու գործով առկա բոլոր դատական որոշումների հաստատված պատճենները, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու մասին փաստաթղթերը.

բ) պատժի` դատապարտյալի կողմից կրած մասի և պատժի այն մասի վերաբերյալ փաստաթուղթը, որը ենթակա է հետագայում կրելու, ինչպես նաև պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի կողմից տրված բնութագիրը.

գ) լրացուցիչ պատիժը կատարելու մասին փաստաթուղթը, եթե այն նշանակված է եղել.

դ) քրեական օրենքի հոդվածների տեքստը, որոնց հիման վրա անձը դատապարտվել է.

ե) դատապարտյալի գրավոր համաձայնությունը` դատավճռի կատարման Պետության տարածքում դատավճիռը կատարելու համար նրա փոխանցման վերաբերյալ, իսկ տարիքի, ֆիզիկական կամ մտավոր վիճակի պատճառով իր կամքն ազատ արտահայտելու անընդունակության դեպքում` նրա օրինական ներկայացուցչի համաձայնությունը:

3. Դատավճռի արձակման Պետությունը, անհրաժեշտության դեպքում, հնարավորություն կընձեռնի հյուպատոսի կամ այլ պաշտոնատար անձի միջոցով ստուգելու այն փաստը, որ փոխանցման վերաբերյալ դատապարտյալի համաձայնությունը կամ մերժումը տրվել է կամավոր: Անհրաժեշտության դեպքում Պայմանավորվող Կողմերի իրավասու մարմինները կարող են պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ:

4. Փոխանցման մասին խնդրանքի հետ կապված դատավճռի արձակման Պետության և դատավճռի կատարման Պետության կողմից ընդունված որոշման մասին գրավոր ձևով հայտնվում է դատապարտյալին կամ նրա օրինական ներկայացուցչին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։