Հոդված 6
Հոդված 6
1. Պայմանավորվող Կողմի իրավասու մարմինը, որին ուղարկվել է պատիժը կրելու համար դատապարտյալին փոխանցելու մասին հարցումը, հնարավոր կարճ ժամկետում, բայց 30 օրից ոչ ավել` անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու պահից, խնդրանքն ուղարկած Պայմանավորվող Կողմի իրավասու մարմնին տեղեկացնում է դատապարտյալին փոխանցելու համաձայնության կամ մերժման մասին` սույն Պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան:
2. Դատապարտյալին փոխանցելու տեղը, ժամանակը և կարգը որոշվում է Պայմանավորվող Կողմերի պատիժը կատարող հիմնարկների միջև պայմանավորվածությանը համաձայն: