Գլուխ 6 · ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 13
Հոդված 13.
Այն դեպքում, երբ ձեռք բերված նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների գծով սույն օրենքով սահմանված կարգով հաշվանցված ավելացված արժեքի հարկի գումարը գերազանցում է ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացված հարկի գումարին, ապա առաջացող տարբերությունը հաշվանցվում է առաջիկա վճարումների հաշվին կամ վերադարձվում է հարկի ընդհանուր մուտքերի հաշվին` ֆինանսական տարվա կիսամյակային հաշվարկների հիման վրա, հաշվարկների ներկայացումից հետո 10-օրյա ժամկետում: