Գլուխ 7 · ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 15
Հոդված 15
. Ավելացված արժեքի հարկը ձեռնարկությունները վճարում են, ելնելով ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման փաստացի շրջանառությունից, հետևյալ կարգով`
մինչև Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկ չափով միջին ամսական վճարումների դեպքում` եռամսյակը մեկ անգամ, մինչև հաջորդ ամսվա 25-ը.
միջին ամսական վճարումների գումարը Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկ չափը գերազանցելու դեպքում` ամիսը մեկ անգամ, մինչև հաջորդ ամսվա 25-ը: