Գլուխ 6 · ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 9
Հոդված 9.
Արտադրական նպատակներով ձեռք բերված և օգտագործվող հումքի, նյութերի, վառելիքի, կոմպլեկտավորող և այլ իրերի, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների համար վճարված ավելացված արժեքի հարկը արտադրության և շրջանառության ծախքերին չի դասվում, բացառությամբ սույն օրենքի 11 և 12 հոդվածներով նախատեսված դեպքերի: