Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 3

գործել է մինչև 1995-11-15Բացել ARLIS-ում

Հոդված 3.

Հարկման օբյեկտ է հանդիսանում բոլոր ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը, ինչպես նաև`

1) առանց դրամական փոխհատուցման այլ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հետ փոխանակվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման շրջանառությունը կամ մասնակի հատուցումով իրացումը.

2) ձեռնարկության ներսում սեփական սպառմանն ուղղվող այն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման շրջանառությունը, որոնց գծով ծախքերը չեն մտցվում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ, ինչպես նաև ձեռնարկության աշխատողներին ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման շրջանառությունը.

3) այլ ձեռնարկություններին կամ քաղաքացիներին, ներառյալ ձեռնարկության աշխատողներին, անհատույց կամ մասնակի հատուցմամբ իրացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) շրջանառությունը, բացառությամբ պետական ձեռնարկությունների կողմից պետական այլ ձեռնարկությունների հաշվեկշռին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց փոխանցված հիմնական միջոցների և գույքի:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքները հանդիսանում են առանձին հարկման օբյեկտ:

(3-րդ հոդվածը փոփ. 10.12.94 ՀՕ-127)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։