Գլուխ 8 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 22
Հոդված 22.
Ավելացված արժեքի հարկի գումարը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում մեկից ավելի նույնատիպ խախտումների դեպքում տուգանք` այդ գումարի կրկնակի չափով:
Թաքցված կամ պակաս ցույց տրված են համարվում բյուջե վճարման ենթակա այն գումարները, որոնք ցույց չեն տրվել հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացված հաշվապահական հաշվետվություններում, հաշվեկշիռներում, հաշվարկներում և հայտարարագրերում: