Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 10

գործել է մինչև 1995-11-15Բացել ARLIS-ում

Հոդված 10.

Ձեռնարկությունների կողմից պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը որոշվում է որպես իրացված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համար գնորդներից (պատվիրատուներից) ստացված հարկի գումարների և արտադրության ու շրջանառության ծախքերին վերագրվող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների ու ծառայությունների դիմաց մատակարարներին (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` այլ սուբյեկտներին) վճարված հարկի գումարների տարբերություն:

Հիմնական միջոցների ակտիվ մասի և ոչ նյութական ակտիվների ձեռքբերման ժամանակ վճարված հարկի գումարները հանվում են բյուջե վճարման ենթակա գումարներից հիմնական միջոցների ակտիվ մասի շահագործման հանձնման և ոչ նյութական ակտիվների հաշվառման ընդունման պահից սկսած`

ա) միանվագ, եթե դրանց հաշվեկշռային արժեքը չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկ չափը.

բ) 6 ամսվա ընթացքում, հավասար չափերով, եթե դրանց հաշվեկշռային արժեքը գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկ չափը:

Հիմնական միջոցների պասսիվ մասի ձեռքբերման ժամանակ վճարված հարկի գումարները հաշվառվում են դրանց հաշվեկշռային արժեքում և բյուջե վճարման ենթակա հարկի գումարներից չեն հանվում:

Անհատ ձեռներեցների կողմից պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը որոշվում է ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումից փաստացի ստացված զուտ եկամտից` 16.67 տոկոս դրույքաչափի կիրառմամբ:

(10-րդ հոդվածը խմբ. 10.12.94 ՀՕ-127)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։