Գլուխ 6 · ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 14
Հոդված 14.
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ապրանքների ավելացված արժեքի հարկը վերադարձվում է, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ կարգ չի նախատեսված:
Սույն հոդվածի կիրառումը ԱՊՀ անդամ երկրների նկատմամբ կարգավորվում է ԱՊՀ անդամ երկրների միջև իրացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) դիմաց հաշվարկների ժամանակ ավելացված արժեքի հարկի գանձման սկզբունքների մասին միջազգային պայմանագրերով կամ փոխադարձության հիման վրա` յուրաքանչյուր առանձին պետության (այդ թվում ԱՊՀ անդամ չհանդիսացող) հետ կնքված պայմանագրով: